Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է վարձակալել Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերին:
Marca-ի հաղորդմամբ, 26-ամյա իսպանացին արդեն հայտնել է գերմանական ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Նման որոշման պատճառ է հանդիսացել Հոլանդի տրանսֆերը մեղուների կազմ:
Մադրիդյան թիմն արդեն կապվել է իսպանացու հետ: «Ատլետիկոն» այժմ ընտրություն է կատարում Կավանիի ու Ալկասերի միջև: «Ատլետիկոն» ցանկանում է վարձակալել Ալկասերին՝ հետագայում 30 մլն եվրոյով գնելու իրավունքով: Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կայուն խաղաժամանակ ստանալ, քանի որ առջևում Եվրո-2020-ն է:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 11 խաղում Ալկասերը դարձել է 5 գոլի հեղինակ: