«Միլանի» 31-ամյա պաշտպան Սիմոն Կյաերը խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել միլանյան թիմում:
«Ես ուզում եմ հնարավորինս երկար մնալ թիմում: Ես կցանկանայի կարիերաս ավարտել «Միլանի» կազմում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կզգամ ինձ չորս տարի անց: Առայժմ ես պարզապես վայելում եմ պահը»,-դանիացու խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
Ֆուտբոլիստը միլանյան թիմում է 2020 թվականից: