«Միլանը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայի ծառայություններով, որը հիմա վարձակալությամբ խաղում է «Բավարիայում»։
Football Italia-ն տեղեկացնում է, որ մյունխենյան թիմը հայտնել է «Յուվենտուսին», որ չի պատրաստվում գնել նրա տրանսֆերը։
Այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Միլանը», որը հետաքրքրված է Կոստայի հետ պայմանագիր կնքելով։ Խոչընդոտ կարող է հանդիսանալ բրազիլացի ֆուտբոլիստի աշխատավարձը։
«Միլանը» պատրաստ չէ տարեկան 6 միլիոն եվրո վճարել Կոստային։