Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը Փարիզ։
«Կցանկանայի՞ Մեսսիին ՊՍԺ-ում տեսնել։ Ինչ էլ ասեմ, միևնույն է, սխալ կհասկանան։ Ինձ դուր են գալիս այս պահին ունեցածս խաղացողները։ Բայց մեծ ֆուտբոլիստը կմերվի ցանկացած լիգայի ու ցանկացած թիմի»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021-ի հունիսի 30-ը։