Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի «Ալաշկերտ-2»-«Տորպեդո» խաղում զարմանալի վրիպմամբ է աչքի ընկել տանտերերի հարձակվող Ախմեդ Ջինդոյանը:
Չնայած «Ալաշկերտ-2»-ը 5 գոլ է ուղարկել մրցակցի դարպասը, բայց բաց է թողել գոլ խփելու իրական հնարավորությունն այնպիսի դրվագում, երբ ավելի դժվար էր, թերևս, վրիպելը, քան՝ գոլ խփելը:
Ֆուտբոլիստը 2 անգամ չի կարողացել գնդակն ուղարկել մրցակցի դարպասը երկու մետրից:
10 տուրից հետո «Ալաշկերտ-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 17 միավոր:
Ջինդոյանն ընթացիկ առաջնությունում 6 գոլ է հեղինակել: