«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է վարձակալությամբ Լա լիգայի այլ թիմ տեղափոխվել։
Fichajes.net-ը տեղեկացնում է, որ 21-ամյա ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ Լունինը կարող է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել Սևիլիան ներկայացնող թիմում։
Լունինը ընթացիկ մրցաշրջանում մեկ հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում։ Դա «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղն էր, երբ «Ռեալը» դուրս մնաց խաղարկությունից։