Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է 12-օրյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:
Հիշեցնենք, որ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով տարվա առաջին հավաքն էր անցկացնում:
«Հիմնական շեշտը դրված էր ընդահնուր ֆիզիկական պատրաստվածության և հատուկ ֆիզիկական պատրաստվածութան վրա: Կարող եմ ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Տղաներն իրենց լավ են զգում, ֆիզիկական վիճակը լավ է»,-ArmSport-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Մի քանի օրից ազգային թիմը ևս մեկ հավաք կանցկացնի. «Փետրվարի 4-ից օլիմպավանում կսկսենք երկրորդ հավաքը, որը կտևի երկու շաբաթ: Կնախապատրաստվենք Ստրանջայի մրցաշարին»,-ասաց Ադիլխանյանը:
Նշենք, որ Ստրանջայի մրցաշարին Հայաստանի հավաքականը կմասնակցի 12 մարզիկով: