«Սևան» Ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 9-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք` Թբիլիսիում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ուսումնամարզական հավաքի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին, «Սևան» ՖԱ-ն ընկերական հանդիպում կանցկացնի վրացական «Շավերդենի» ՖԱ-ի հետ:
Առաջին խմբի առաջնության 10 տուրերից հետո «Սևանը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր: