«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ թիմի հարձակվող Ջեյմի Վարդին հայր է դարձել:
«Ջեյմին գտնվում է կնոջ կողքին, ով լույս աշխարհ է բերել իրենց երեխային: Շնորհավորում եմ նրանց»,- ասել է Ռոջերսը:
Վարդին իր կնոջ՝ Ռեբեկա Նիկոլսոնի հետ ծանոթացել է 2014 թվականին: 2 տարի անց օրինականացրել է հարաբերությունները: Նորածինը Վարդիի 4-րդ, իսկ իր և Ռեբեկայի՝ 3-րդ երեխան է: Վարդին ևս մեկ երեխա ունի նախկին ընկերուհուց, իսկ Ռեբեկան ևս 2 տղա ունի նախկին ամուսնուց:
Երեխայի ծնունդի առթիվ 32-ամյա ֆուտբոլիստը չի հայտավորվել է Անգլիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղին: