«Միլանը» բանակցություններ է վարում «Պորտուի» կիսապաշտպան Օտավիոյի հետ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Իտալական ակումբը պատրաստվում է կիսապաշտպանին ձեռք բերել անվճար, քանի որ «Պորտուի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառը:
Իր հերթին Օտավիոն յուրաքանչյուր մրցաշրջանի համար 3 միլիոն եվրո աշխատավարձ է ցանկանում, մինչդեռ «Միլանը» պատրաստ է առաջարկել ընդամենը 2 միլիոն եվրո:
Ավելի վաղ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր «Սեևիլիան»: