Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում էր «Սպեցիայի» հետ։
6-րդ րոպեին Անդրեյ Գալաբինովը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց հյուրերին։ 15-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան կրկնապատկեց «Սպեցիայի» առավելությունը։ 43-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին կրճատեց հաշվի տարբերությունը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
73-րդ րոպեին «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։
Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում հռոմեական թիմը մնաց 9 ֆուտբոլիստներով։ Նախ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ջանլուկա Մանչինին։ Եվս մեկ րոպե անց մրցակցին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ դարպասապահ Պաու Լոպեսը։
107-րդ րոպեին Դանիելե Վերդեն առաջ մղեց հյուրերին։ Խաղավերջում Ռիկարդո Սապոնարան դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Սպեցիան» հաղթեց 4-2 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։