Անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Daily Mail-ը:
«Կարմիր սատանաները» նոր առաջարկ են պատրաստել 23-ամյա ֆուտբոլիստի համար: «Լեսթերը» մերժել էր նախորդ առաջարկները, բայց «Յունայթեդի» ղեկավարները վստահ են, որ կարող են ավարտին հասցնել գործարքը:
Անգլիական ակումբը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Մեդիսոնի համար:
Այս մրցաշրջանում Մեդիսոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում` դառնալով 5 գոլի 4 գոլային փոխանցման հեղինակ: