«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։
«Ֆրենկին կարող է ավելի լավ խաղալ, մասնավորապես հակառակորդի տուգանային հրապարակի մատույցներում։ Նա ունի ունակություններ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրելու համար հարձակման գծում։
Նա միշտ փորձում է առաջ շարժվել՝ այդուհանդերձ պահելով թիմային խաղի ոգին։ Ֆրենկին յուրաքանչյուր խաղով ավելի լավն է դառնում, ինչպես Անտուան Գրիզմանը»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։
Ֆրենկի դե Յոնգը 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Այաքսից» տեղափոխվել «Բարսելոնա»։