«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն «Ատլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո (1-2) կիսվել է տպավորություններով։
«Նրանք լավ սկսեցին խաղը, ու մեզ համար բարդ էր սկզբում։ Մեզ թվում էր, որ ամեն բան կշտկվի վերջում։ Մենք տխուր ենք ու զայրացած, բայց սա ֆուտբոլ է, ու մենք պետք է շարունակենք։
Խնդիրը ինտենսիվությունը չէր։ Առաջին գոլից հետո նրանք լավ էին խաղում։ Մենք փորձեցինք, բայց չկարողացանք։ Մենք փորձեցինք փոխել երկրորդ կեսը, սակայն դա բավական չեղավ։ Հիմա մենք այլ նպատակներ ունենք։ Մենք պետք է շարունակենք պայքարը մյուս մրցաշարերում»,-Ասենսիոյի խոսքն է մեջբերում Marca-ն։