«Ջենոան» մոտ է «Զալցբուրգի» պաշտպան Ժերոմ Օնգուենեին ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է football-italia.net-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալական ու ավստրիական ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները: 23-ամյա ֆուտբոլիստը իտալական թիմում հանդես կգա վարձավճարով:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ «Ջենոա» տեղափոխությանը մոտ է նաև «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը: