«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում։ Նշվում է նաև, որ նրանով հետաքրքրվում են նաև ԱՊԼ-ի ակումբներից մի քանիսը։
«Տոմորին լուրջ տարբերակ է «Միլանի» համար, քանի որ Մոհամեդ Սիմականը հիմա վնասվածք ունի։ Տոմորիին վարձակալելու առաջարկ են արել նաև ԱՊԼ թիմերը»,-գրել է Ռոմանոն։
23-ամյա խաղացողի շուկայական արժեքը 17 մլն եվրո է։
ԱՊԼ մրցաշրջանում նա անցկացրել է 1 խաղ։