«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մեծ հավանականությամբ կվերադառնա Բունդեսլիգա ու վարձակալությամբ ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Այնտրախտում», հայտնում է Marca-ն՝ հղում կատարելով սերբական Republika-ին։
Յովիչը 2019 թվականի ամռանը 60 միլիոն եվրոյի դիմաց «Այնտրախտից» տեղափոխվել էր «Ռեալ Մադրիդ»։ «Արքայական» ակումբում նա գրեթե խաղաժամանակ չի ստանում ընթացիկ մրցաշրջանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը գրեթե կայացած է, սակայն կան որոշ դետալներ, որոնք պետք է լուծվեն սերբ հարձակվողի վերջնական տեղափոխությունը կազմակերպելու համար։
Յովիչի վարձակալությունը գնելու իրավունք չի պարունակելու։