Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տեղափոխության մասին լուրերը:
«Գործարքը դեռ չի կնքվել, բայց այո, մենք այն ստորագրելու համար լավ հնարավորություններ ունենք»,-Սիմեոնեի խոսքերն է փոխանցում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Դեմբելեն «Լիոնի» գույները պաշտպանում է 2018 թվականից: Այս մրցաշրջանում նա 1 գոլ է խփել ֆրանսիական Լիգա 1-ի առաջնությունում: