«Խետաֆեն» հայտնել է «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին վարձակալելու մասին։
19-ամյա ճապոնացին նոր թիմ է տեղափոխվել վարձակալության հիմունքներով ու կմնա այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտ։
Օգոստոսից նա հանդես էր գալիս «Վիլյառեալում»։ Նրա ակտիվում 1 գոլ ու 3 գոլային փոխանցում է 19 խաղերում։
Կուբոյի շուկայական արժեքը 20 մլն եվրո է։