«Պարի Սեն Ժերմենը» չի նախատեսում ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները հայտնել են արդեն «ներաձուրիներին», որ ներկա պահին հետաքրքրված չեն դանիացի խաղացողի ծառայություններով, հայտնում է ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա խաղացողը կարող է տեղափոխվել ՊՍԺ Մաուրիսիո Պոչետիոնոյի գալուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը 9 հանդիպման է մասնակցել։ «Ինտերի» սպորտային տնօրենն օրեր առաջ հայտարարել էր, որ ակումբը մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։