Իսպանիայի գավաթի երկրորդ փուլում Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կորնելիա» ակումբին և լքեց պայքարը (1-0):
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Ադրիան Խիմենեսը, ով հանդիպման 7-րդ րոպեին գրավեց մադրիդյան ակումբի դարպասը:
Խաղի 63-րդ րոպեին հյուրերը մնաց տասը ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց «Աթլետիկոյի» պաշտպան Ռիկարդ Սանչեսը:
Նշենք, որ «Աթլետիկոն» իր պատմության մեջ 2-րդ անգամ է պարտվում 3-րդ դիվիզիոնի ներկայացուցչին և դուրս մնում գավաթի խաղարկությունից:
Նախորդ մրցաշրջանում նրանք պարտվել էին «Կուլտուրալ Լեոնես» ակումբից և դուրս մնացել գավաթի 1/16 փուլից: