Իսպանական «Ուեսկայի» գլխավոր մարզիչ Անխել Միչելը խոսել է Լա լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1-0):
«Վախենում եմ, որ թիմը կկորցնի վստահությունը իսկ ես ՝ աշխատանքս: Ինձ դուր է գալիս աշխատել այս ակումբում և չէի ցանկանա հեռանալ:
Անցկացրած 17 հանդիպումներում մենք ընդամենը մեկ հաղթանակ ենք տարել ՝ կրելով 7 պարտություն:
Այդուհանդերձ, մենք դեռ ողջ ենք. մենք չենք մահացել»,-ասել է Միչելը:
Հիշեցնենք, որ «Ուեսկան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: