«Աթլետիկի» սան Այտոր Գանդայիգան ավտովթարի զոհ է դարձել, տեղեակցնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստն իր Peugeot մակնիշի մեքենայով բախվել է մարդատար ավտոբուսին և տեղում մահացել: Մարմնական վնասվածքներ են ստացել նաև ավտոբուսում գտնվող անձանցից ոմանք:
⚫ Goian bego, .
Enorme dolor por un cachorro que dejó huella en Lezama.
Un fuerte abrazo a familia, amigos y compañeros del @GernikaClub#AthleticClub pic.twitter.com/sRwc3EQwkA
— Athletic Club (@AthleticClub) January 3, 2021
Հավելենք, որ Գանդաիկան պաշտպանում էր Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գեռնիկա» ակումբի մարզական պատիվը: