Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ուեսկային»։
Կատալոնական ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 27-րդ րոպեին խփեց Ֆրենկի դե Յոնգը։
«Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։ Այս արդյունքից հետո Ռոնալդ Կումանի թիմը միավորների քանակը հասցնում է 28-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։