«Միլանը» հաղթեց «Բենեվենտոյին» Ա Սերիայի 15-րդ տուրի խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Բենեվենտոյում և ավարտվեց 2: 0 հաշվով հօգուտ ռոսոներիների:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Միլանը»․ Ֆրենկ Կեսսին իրացրեց 11 մետրանոց հարվածը:
33-րդ րոպեին Սանդրո Տոնալիի հեռացվելուց հետո միլանյան թիմը մնաց տաս հոգով, բայց արդեն 49-րդ րոպեին Ռաֆայել Լեաուիի գոլի շնորհիվ կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
«Միլանը» վաստակեց 37 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը, «Բենեվենտոն» ունի 18 միավոր և 10-րդ հորիզոնականում է: