Լա լիգայի 16-րդ տուրում «Ալավեսը» ընդունել էր «Աթլետիկոյին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին։ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկոս Լյորենտեն։
84-րդ րոպեին Ֆելիպեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Հաշիվը հավասարվեց։ Սակայն խաղավերջում «Աթլետիկոն» կարողացավ հաղթանակ կորզել։ Գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։ «Աթլետիկոն» հաղթեց 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը միավորների քանակը հասցնում է 38-ի ու գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։