Չեմպիոնների լիգայի H խմբի երկրորդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր ֆրանսիական «Լիլլին» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը․ 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Տեմի Աբրահամը։ 11 րոպե անց մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Օսիմհենը, իսկ 78-րդ րոպեին Վիլիանի խփած գնդակը հաղթանակ պարգևեց լոնդոնյան ակումբին։
Խմբի մյուս խաղում «Այաքսը» հյուրընկալվել էր «Վալենսիային» ու խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակ տոնեց։ Աչքի ընկան Զիյեխը, Պրոմեսն ու վան դե Բիկը։