Ֆրանսիական ՊՍժ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր ապագա ծրագրերի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել այս ակումբը:
Այս ակումբը միշտ կարևոր նշանակություն է ունեցել ինձ համար:
Իմ գլխավորած թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղալու, որը դուր կգա մեր երկրպագուներին», -ասել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում արգենտինացին փոխարինեց Տոմաս Տուխելին: