Պաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենսան պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ հղում անելով Football Insider-ին, «կարմիր սատանաները» հոլանդացուն երեքուկես տարվա պայմանագրի երկարաձգում են առաջարկել, բայց խաղացողը դեռ չի ընդունել ակումբի պայմանները:
Ֆոսու-Մենսան, որը ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել, մտածում է ՄՅՈՒ-ից հեռանալու մասին: Ֆուտբոլիստը «Մարսել» ու «Հերտա» տեղափոխվելու տարբերակներ ունի: