«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց է թողնելու մի քանի շաբաթ մկանային վնասվածքի պատճառով, հայտնել է «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Ո՛չ, Գարեթը պատրաստ չի լինելու «Ֆուլհեմի» դեմ խաղին։ Ես կարող եմ ասել, որ վնասվածքը լուրջ է, սակայն կասեմ, որ նա դուրս է մնացել շարքից մի քանի շաբաթով»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Բեյլը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի «Սթոք Սիթիի» դեմ խաղում (3-1):
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ուելսցին մասնակցած 11 խաղերում 3 գոլ է խփել։