«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ թիմից, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը սպասում է լավ առաջարկի սերբ հարձակվողի համար ու այդ դեպքում պատրաստ է վաճառել նրան։
Հաղորդվում է, որ սեպտեմբերին «Ռեալը» Յովիչի ծառայություններն է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական գրանդը մերժել է։
Յովիչը ընթացիկ մրցաշրջանում 5 հանդիպման է մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։