«Ռեալում» անհանգստացած են թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մարզավիճակով, որը ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Տոտենհեմում»։
AS-ը գրում է, որ «Ռեալում» կարծում են, որ ուելսցին ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրների ունի, ինչպես նաև անհրաժեշտ խաղաժամանակ չի ստանում «խթանների» կազմում, ինչը ազդելու է նրա տրանսֆերային արժեքին։
«Արքայական» ակումբում հույս ունեին, որ «Տոտենհեմում» վարձակալության ընթացքում Բեյլը լավ մարզավիճակի կհասներ, ինչը թույլ կտար մադրիդյան թիմին գալիք ամառ վաճառել նրան լավ գումարով։ Հիմա «Ռեալում» կարող են փոխել իրենց մտադրությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։