«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է առաջիկա խաղին, հաղորդում է Marca-ն։
Խորվաթ կիսապաշտպանը բաց էր թողել «Գրանադայի» դեմ հանդիպումը ազդրի հատվածում ունեցած անհարմարությունների պատճառով։ Մի քանի օրը բավարար է եղել Մոդրիչի համար, որպեսզի նա ամբողջությամբ ապաքինվի։
«Էլչե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «արքայական» ակումբի հետ մինչև 2022 թվականը։