«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ թիմից ձմեռայի տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբի ժամանակավոր նախագահ Կառլես Տուսկետսը արդեն սկսել է բրազիլացու համար նոր ակումբի որոնումը: Անցած մրցաշրջանում Կոուտինյոն վարձավճարով անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»: