Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն ամուսնացել է։ Այս մասին տեղեկացնում է «Ես կամ» հաղորդաշարի ֆեյսբուքյան էջը։
«Ամենաուժեղ տղան և ամենաբարի աղջիկն ամուսնացան …
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ ՋԱՎԱՀԻՐ ԵՂԻԿՅԱՆ
Աշխարհահռչակ բռնցքամրտիկն ու երեխաների երազանքներ իրականացնող բարի փերին ընտանիք կազմեցին՝ Աստծո տանը խոստանալով սիրել իրար և հավատալ միմյանց մինչեւ կյանքի վերջ …
Հարգելի Վիկ Դարչինյան և մեր սիրելի Ջավահիր.
Ձեզ երջանիկ և խաղաղ տարիներ …
Աստված Ձեզ պահապան» ,- ասվում է գրառման մեջ։