«Վաշինգտոնի» հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին, տեղեկացնունմ է Chempionat-ը:
«Լեոն անչափ համեստ տղա է: Եթե չիմանայի, թե ով է նա, ապա կմտածեի ՝ մի սովորական ուսանող է:
Երկար չեմ շփվել նրա հետ, բայց հենց այդպիսի տպավորություն ստացա»,-ասել է ռուս հոկեյիստը:
Հիշեցնենք, որ 15-րդ տուրի «Վայլադոլիդի» դեմ խաղում (3-0), արգենտինացին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը ՝ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով: