«Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է տեղափոխվել ԱՊԼ:
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը՝ ավստրիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրո վճարել նրա համար:
Նշվում է, որ այս տրանսֆերին հավանություն է տվել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը նրան դիտարկում է որպես հիմնական կազմի խաղացող: