Կիսապաշտպան Դելե Ալին հունվարին կարող է հեռանալ «Տոտենհեմից»։
Ինչպես հաղորդում է TribalFootball-ը՝ հղում անելով Telegraph-ին, ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։ Ալին պատրաստ է տեղափոխվել կարիերային թարմություն հաղորդելու համար, սակայն մտադիր չէ այնտեղ երկար մնալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալին կարող է տեղափոխվել «Էվերթոն»։
«Նյուքասլը» կարող է ևս մեկ նորեկի ձեռք բերել՝ «Լեսթերի» ֆուտբոլիստ Դեմարայ Գրեյին, որը չի պատրաստվում երկարաձգել իր ակումբի հետ պայմանագիրը։