«Ռեալի» լեգենդար ավագ Իկեր Կասիլյասը անդրադարձել է «արքայական» ակումբ վերադառնալուն: Իսպանացին նշանակվել է ակումբի հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնում:
«Հպարտ եմ, որ տուն եկա: Ես ընդունում եմ այս նոր մարտահրավերը ողջ էնտուզիազմով ու ցանկությամբ աշխարհում: Շնորհակալ եմ ընդունելության համար»,-գրել է Կասիլյասը Twitter-ում:
Orgulloso de volver a casa. Afronto este nuevo reto con toda la ilusión y ganas del mundo, gracias por la bienvenida 🙌🏼 https://t.co/tFDu7uxMHE
— Iker Casillas (@IkerCasillas) December 22, 2020