«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Միլանը» ցանկանում է վեց ամսով վարձակալել սերբ հարձակվողին՝ ամռանը նրա տրանսֆերը գնելու իրավունքով, հաղորդում է AS-ը։ Յովիչը բաց է իտալական ակումբին միանալու համար։
Յովիչը ընթացիկ մրցաշրջանում 5 հանդիպման է մասնակցել, արդյունավետ գործողություններով նա աչքի չի ընկել։
Հիշեցնենք, որ «Մինալում» վարձակալական հիմունքներով խաղում է «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Բրահիմ Դիասը։