«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում հաղթեց «Էյբարին» 3-1 հաշվով։ Հանդիպման հերոսներից մեկը՝ Լուկա Մոդրիչը փոխարինվեց 72-րդ րոպեին։
Լրագրող Արանկա Ռոդրիգեսը հաղորդում է, որ խորվաթ կիսապաշտպանը վնասվածք է ստացել։ Մոդրիչը ազդրի հետին, վերին մկանի անհարմարություն է զգում ու չի խաղա «Գրանադայի» դեմ խաղում։
Չի բացառվում, էր Մոդրիչը 2 հանդիպում բաց կթողնի։
Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում 20 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։