Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը: «Ասթոն Վիլան» ընդունեց «Լիվերպուլին»:
Մերսիսայդցիները խաղացին առանց հիմնական թիմի ու գլխավոր մարզչի, քանի որ այս օրերին «Լիվերպուլի» հիմանական կազմը մասնակցում է ԱԱԱ-ին:
Դրանից օգտվելով, տանտերերը 5-0 հաշվով ջախջախեցին Անգլիայի գործող չեմպիոնին:
Քառորդ եզրափակչի մյուս զույգերում կմրցեն «Օքսֆորդ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Կոլչեստերը», «Էվերթոնն» ու «Լեյսթերը»: