Ֆուտբոլի Իսպանիայի 14-րդ տուրի շրջանակում երկրի գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվել էր «Էյբարին»։
Հանդիպման 6-րդ րոպեին Կարիմ Բենզեման Ռոդրիգոյի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «արքայական» ակումբին։ 13-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լուկա Մոդրիչը։ Այս անգամ գոլային փոխանցում գրանցեց Բենզեման։ 28-րդ րոպեին Կիկե Գարսիան հեռահար հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ կեսում տանտերերը բավականին լավ տեսք ունեին ու մի քանի անգամ կարող էին գրավել «Ռեալի» դարպասը, սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը խաղավերջում «Ռեալը» խփեց երրորդ գնդակը։ Աչքի ընկավ Լուկաս Վասկեսը։
«Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով ու վաստակած միավորների քանակը հասցնելով 29-ի՝ հավասարվեց «Աթլետիկոյին» ու 2-րդն է մրցաշարային աղյուսակում։