ATP-ի վարկանիշային աղյուսակի 79-րդ համար Ֆիլիպ Կոլշրայբերը խոսել է Մեծ եռյակի մասին։
«Ես կարծում եմ, որ Ջոկովիչը, Նադալն ու Ֆեդերերը մեկ գլուխ բարձր են այն խաղացողներից, ովքեր գտնվում են նրանց թիկունքում։ Եթե երիտասարդ խաղացողները շարունակեն կատարելագործել իրենց խաղը, ապա կգնան նրանց հետքերով, բայց ես կարծում եմ, որ նոր սերնդից ոչ ոք չի կարող թենիսին տալ այն, ինչ տվել են Ֆեդերերը, Նադալը և Ջոկովիչը։
Ինձ համար այս երեքը, անգամ իրենց ներկայիս տարիքում լավագույն խաղացողներն են։ Այդ է պատճառը, որ անգամ այս տարիքում միևնույն է նրանք են հաղթում Մեծ սաղավարտի մրցաշարերը»,-Կոլշրայբերի խոսքերն է մեջբերում tennismagazin.de-ն։