ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Ռոստովն» ընդունեց ԲԿՄԱ-ին (1-3):
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը, ով խաղադաշտում անցկացրեց 73 րոպե:
Նշենք, որ ԲԿՄԱ-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆյոդոր Չալովը:
Այս խաղից հետո «Ռոստովը» մնաց իր վաստակած 32 միավորով և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ հանդիպումից առաջ Բայրամյանին հանձնվեցին ՝ ՌՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի մրցանակները: