VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վանին» ու ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը: Խաղը կայացել է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նշենք՝ «Վանը» 79-րդ րոպեից խաղացել է 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է դարպասապահ Հենրի Ավագյանը: Արթուր Ասոյանը ստիպված է եղել փոխարինել Ռուստամ Իսաևին և դաշտ դուրս բերել դարպասապահ Սամուր Ագամագոմեդովին
Այս հանդիպումից հետո «Արարատը» իր միավորների թիվը հասցրեց 25-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վարդան Բիչախչյանի թիմը, սակայն, երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին» գերազանցում է ընդամենը մեկ միավորով: «Վանը» 12 միավորով 7-րդն է: