Կիևում անցկացվող ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարում ընթանում է մրցումային երկրորդ օրը։
Մեկնարկային գոտեմարտում Սլավիկ Գալստյանը տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ 1/8-ում Գալստյանը գեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի ըմբիշի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Կարեն Ասլանյանը։ Ասլանյանը որակավորման փուլում 7։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի ըմբիշին, իսկ 1/8-ում առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում իր տեղն ապահովել է նաև Դավիթ Օվասապյանը, որը 5։2 հաշվով հաղթել է 1/8 եզրափակչում։
Արման Անդրեասյանը 3։1 հաշվով հաղթեց սփոփիչ գոտեմարտում։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը կպայքարի բորնզե մեդալի համար։
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը նույնպես հաղթանակով է մեկնարկել։
79 կգ քաշային Արման Ավագյանը շատ լարված պայքարում 2։1 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցին մեկնարկային գոտեմարտում։ Արդեն 1/8-ում Ավագյանը՝ շատ սկզբունքային գոտեմարտում, հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Ռազմիկ Պապիկյանը 1/8 եզրափակչի վերջին վայրկյաններին պարտվել է գերմանացի ըմբիշին 2։3 հաշվով։
Վարուժան Գրիգորյանն էլ պարտվել է վրացի ըմբիշին 1։3 հաշվով։