Հրաձգության միջազգային ֆեդերացիան հավանություն է տվել օդամղիչ ատրճանակավարների ՝ Եվրոպայի առաջնության հետաձգմանը: Մրցաշարը պետք է կայանար փետրվարի 26-ից մարտի 6-ը, Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում, բայց անցյալ շաբաթ եվրոպական կազմակերպության նախագահությունը այն չեղյալ է հայտարարել :
Խնդրի լուծմանը օգնության ձեռք է մեկնել Խորվաթիայի ֆեդերացիան։ Այդ երկիրը մայիսի 23-ից հունիսի 6-ը կհյուրընկալի ատրճանակավորների և հրացանակիրների Եվրոպայի առաջնությունը:
Մրցումներին կմասնակցեն նա օդամղիչ հրացանի ներկայացուցիչները ։ Նշանակում է կանցկացվի մեկ միասնական մրցաշար: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 16 օլիմպիական արտոնագիր:
ISSF- ը հուսով է, որ գարնան ավարտին համաճարակի իրավիճակը թույլ կտա եվրոպացի բոլոր մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին: