Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։
Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով :
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին: 1/8 եզրափակչում պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամեդ Ալիին 11։0:
Ապա, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ (Ռումինիա):
Եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին (7։2)