«Սևիլյան» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու վերաբերյալ, տեղեկացնում է AS-ը:
Իսպանացին գիտակցում է, որ ավելի շատ խաղաժամանակ կստանա «Սևիլյայում», բայց հրաժարվում է գնալ աշխատավարձի նվազեցման:
Նշվում է, որ ակումբը շարունակում է ջանքեր գործադրել 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Իսկոյին իր կազմում են ցանկանում տեսնել նաև «Էվերտոնը» և «Արսենալը»:
Հավելենք, որ Իսկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականին: